Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

«Ժառանգության» շնորհավորական ուղերձը Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման տարեդարձի կապակցությամբ

«Ժառանգության» շնորհավորական ուղերձը Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման տարեդարձի կապակցությամբ
28.05.2014 | 13:03

96 տարի առաջ Հայ ազգային խորհրդի կողմից հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը՝ վերականգնելով դարեր առաջ կորսված Հայաստանի անկախ պետականությունը: Հայաստանի Հանրապետությունը ստեղծվեց Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում հայ ժողովրդի հերոսական մաքառման և փառահեղ հաղթանակի շնորհիվ: Այսօր մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում 20-րդ դարասկզբի մեր հերոսների, առաջնորդների, ողջ ժողովրդի սխրանքին, առանց որի չէր լինի ո՛չ դրան հետևած Հայաստանի Խորհրդային Հանրապետությունը և ոչ էլ մերօրյա Հայաստանի Հանրապետությունը:

Ցավոք, Առաջին հանրապետությունը կործանվեց թուրք-բոլշևիկյան հակահայ դաշինքի գործողությունների, 11-րդ Կարմիր բանակի հարձակման արդյունքում: Եվ այսօր մենք պարտավոր ենք դասեր քաղել մեր պատմությունից և թույլ չտալ դրա դառը էջերի կրկնությունը: Մենք պարտավոր ենք աչքի լույսի պես պահել և պաշտպանել 23-ամյա մեր պետության անկախությունն ու ինքնիշխանությունը ցանկացած՝ արտաքին թե ներքին սպառնալիքից և ոտնձգությունից:

«Ժառանգությունը» նաև իր զորակցությունն է հայտնում իրենց պետության ինքնիշխանության համար պայքար մղող բոլոր ժողովուրդներին և, օգտվելով առիթից, շնորհավորում ենք ՈՒկրաինայի ժողովրդին՝ երկրի ղեկավար ընտրելու կապակցությամբ և մաղթում նրան խաղաղություն, ազատություն, իսկ նորընտիր նախագահ Պետրո Պորոշենկոյին՝ հաշվետու ծառայություն: Մենք նաևշնորհավորում ենք Եվրամիության մեր գործընկերներին՝ Եվրախորհրդարանի ընտրությունների կապակցությամբ, և հատկապես ԵԺԿ-ի ներքո համախմբված մեր քույր կուսակցություններին՝ ընտրություններում արձանագրած հաղթանակի կապակցությամբ:


«Ժառանգություն» կուսակցություն
28 մայիսի, 2014թ.

Դիտվել է՝ 1601

Մեկնաբանություններ